Հայերեն
  • Անգլերեն
  • Հայերեն

Նոմիո - որակի կառավարման համակարգ

Այն հնարավորություն է տալիս սահմանել, վերահսկել, վերլուծել և շարունակաբար բարելավել ծառայությունների որակը։ Սկսեք հասկանալ, համեմատել և բարելավել ձեր սպասարկման միջավայրը՝ իրական տվյալների վրա հիմնված որոշումներով։

22k
Themes & Plugins
50k
Customers
nomio

Հաճախակի հանդիպող խնդիրներ

Արդյոք ձեր կազմակերպությունը բախվու՞մ է հետևյալ խնդիրներին՝

  • Tick icon
    Չի չափվում սպասարկման որակը

    Չկան հստակ չափանիշներ, որոնցով կարող եք չափել սպասարկման որակը և հասկանալ՝ ինչպես բարելավել այն։

  • Tick icon
    Հերթերն աննկատ երկարում են

    Հաճախորդները սպասում են երկար, հոգնեցնող ու անկանոն հերթերում

  • Tick icon
    Աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը չի վերահսկվում

    Չկա հստակ պատկերացում թիմերի կամ անհատների աշխատանքի մասին։

  • Tick icon
    Հաճախորդները դժգոհ են սպասման ժամանակից

    Դժգոհություններ և բողոքներ հաճախորդների կողմից սպասման երկարության պատճառով։

  • Tick icon
    Չկան տվյալներ՝ որոշումներ կայացնելու համար

    Առանց տվյալների անհնար է բարելավել մատուցվող ծառայության որակը։

  • Tick icon
    Մատուցվող ծառայությունների հետ կապված անորոշություն

    Չկա հստակություն այն մասին, թե աշխատակիցները որքան ժամանակ են ծախսում այս կամ այն ծառայության վրա և թե ինչ օգուտներ են ստանում։

Lավագույն լուծումը սպասարկման որակը բարձրացնելու համար

Որակի կառավարման համակարգը լուծում է սպասարկման ոլորտի բոլոր մարտահրավերները՝ մեկ հարթակում․

Աշխատակազմի մոնիտորինգ և օպտիմալացում

Ավտոմատ հետևում է աշխատակիցների զբաղվածությանը (աշխատանք, պարապուրդ, ընդմիջում) և գնահատում աշխատանքի արդյունավետությունը։ Նոմիոն օգնում է բալանսավորել ծանրաբեռնվածությունը, բացահայտել խնդիրներն ու ստեղծել տվյալահեն լուծումներ՝ կատարողականի շարունակական աճի համար։

Ծառայությունների որակի վերահսկում

Օգնում է սահմանել սպասարկման ստանդարտներ և վերահսկել դրանց պահպանումը յուրաքանչյուր աշխատակցի և մասնաճյուղերի մակարդակում։ Նոմիոն ապահովում է սպասարկման ամբողջական թափանցիկություն՝ օգնելով կանխել սխալները, բարելավել գործընթացները և բարձրացնել հաճախորդների վստահությունը։

Հերթերի կառավարում

Թույլ է տալիս հերթեր ամրագրել ինչպես տեղում, այնպես էլ վեբ պորտալով կամ բջջային հավելվածով, վերահսկել իրական ժամանակում և ստանալ ծանուցումներ կարգավիճակի փոփոխությունների մասին։ Համակարգը ներառում է մասնաճյուղերի քարտեզներ և հերթերի ավտոմատ վերահասցեավորում։

Հաճախորդների փորձի բարելավում

Հնարավորություն է տալիս հավաքագրել կարծիքներ, վերլուծել գնահատականները և հասկանալ՝ ինչ են զգում հաճախորդները սպասարկման ավարտին։ Նոմիոն թույլ է տալիս վերահսկել գոհունակության մակարդակը, արձագանքել բողոքներին և ձևավորել հաճախորդակենտրոն մշակույթ՝ վստահելի սպասարկման համար։

Տվյալների անվտանգություն և կառավարում

Պաշտպանում է ձեր տվյալները միջազգայնորեն սահմանված և ճանաչված չափանիշներով։ Նոմիոն ապահովում է տվյալների գաղտնագրում, RBAC դերի հստակ կառավարում և համապատասխանություն GDPR և ISO 27001 ստանդարտներին՝ ապահովելով սպասարկման տվյալների անվտանգություն նույնիսկ բազմամասնաճյուղ միջավայրում։

Ուսուցման գործիքներ և աջակցություն

Ապահովում է թիմի արագ տիրապետումը համակարգին՝ առանց թանկարժեք վերապատրաստման փուլերի։ Նոմիոն տրամադրում է տեսադասեր, քայլ առ քայլ ուղեցույցներ, ավտոմատ հուշումներ և 24/7 տեխնիկական աջակցություն։

Մեր տերմինալները

Ընկերության կողմից տրամադրվող տերմինալների տարբերակները, որոնք նախատեսված են յուրաքանչյուր գործարքը արագ, անվտանգ և անխափան դարձնելու համար։

11.6'' LED կապացիտիվ սենսորային (1366×768)

Կարծիքներ

Նոմիո որակի կառավարման համակարգի միջոցով մեր ընկերությունը գրանցել է աշխատակիցների արդյունավետության 10% աճ:

Լիլիթ Գաբրիելյան

E-book

Ներբեռնի՛ր մեր անվճար էլ․գիրքը՝ «10 քայլ դեպի սպասարկման որակի բարելավում»

Այս պարզ ուղեցույցը կօգնի ձեզ բարելավել սպասարկման որակ, հաճախորդների փորձը և կրճատել հերթերը։

Հաճախ տրվող հարցեր որակի կառավարման համակարգի մասին

Ի՞նչ է որակի կառավարման համակարգը (QMS), և ինչ նպատակ ունի։

QMS-ը գործիք է, որը թույլ է տալիս կազմակերպություններին սահմանել սպասարկման ստանդարտներ, վերահսկել դրանց պահպանումը և բարելավել գործընթացները՝ տվյալների հիման վրա

Ինչու՞ է իմ կազմակերպությանը անհրաժեշտ նման համակարգ։

Եթե ունեք հաճախորդների սպասարկում, սպասարկման թիմ կամ սպասման հերթեր, ապա QMS-ը կօգնի դարձնել ամեն ինչ կառավարվող, կանխատեսելի և տվյալահեն՝ կրճատելով սպասման ժամանակը և բարձրացնելով գոհունակությունը։

Կարո՞ղ եմ տեսնել բոլոր մասնաճյուղերի վիճակը մեկ կենտրոնից։

Այո։ Նոմիոն տրամադրում է կենտրոնացված դեշբորդ, որտեղ տեսանելի են բոլոր մասնաճյուղերի կատարողականը, հաճախորդների հոսքը և աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։

Արդյոք հնարավոր է հաճախորդները նախապես ամրագրեն հերթը։

Այո։ Հերթերը հնարավոր է ամրագրել վեբ պորտալով, բջջային հավելվածով կամ տեղում՝ տերմինալի միջոցով։ Ամրագրման կարգավիճակը կարելի է վերահսկել իրական ժամանակում։

Արդյո՞ք անհրաժեշտ է տեխնիկական թիմ՝ Նոմիոն ներդնելու համար։

Ոչ։ Համակարգը ունի պարզ ինտերֆեյս, ուսուցման նյութեր և 24/7 աջակցություն։ Բացի այդ, ներդրման գործընթացը ուղեկցվում է մեր մասնագետների կողմից։