Ինչպե՞ս նվազեցնել սպասարկման ժամանակը և բարելավել հաճախորդների փորձը
Ամեն օր հազարավոր հաճախորդներ հրաժարվում են այս կամ այն բիզնեսի ծառայություններից երկար սպասելաժամի և ձանձրալի հերթերի պատճառով։

Մենք առաջարկում ենք նորարարական, գերժամանակակից լուծում, որը կօգնի ձեզ նվազեցնել սպասելաժամանակը, ձերբազատվել նյարդայնացնող հերթերից և զգալիորեն բարելավել հաճախորդների փորձը։ Հետաքրքրե՞ց։ Կապվե՛ք մեզ հետ այսօր և մենք կօգնենք ձեզ հասնել ձեր բիզնես նպատակներին հնարավորինս սեղմ ժամկետներում և ամենացածր արժեքներով։
Լուծումը մեկն է։ Քայլել ժամանակին համընթաց, օգտագործել նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները, օգտվել ոլորտում առկա խելացի համակարգերից՝ այդպիսով ոչ միայն հաջողելով մնալ ոլորտում, այլև առաջ անցնելով մրցակիցներից և դառնալով առաջատարը։ Սակայն, այստեղ նույնպես ամեն ինչ կատարյալ չէ։ Ոլորտում առկա համակարգերն ու տեխնոլոգիաները բազմազան են։ Լայն ընտրանու առկայության պայմաններում հաճախ դժվար է լինում հասկանալ, թե ո՞ր համակարգն է լավագույնը, ո՞ր տեխնոլոգիան օգտագործել, ո՞ր լուծումները լավագույնս կհամապատասխանեն ձեր բիզնես կարիքներին և պահանջներին, և մի շարք այլ հարցեր։ Ձեր բիզնեսին համապատասխան լուծում գտնելու համար առաջարկում ենք ուշադրություն դարձնել հետևյալ կետերին՝
Ամեն օր հազարավոր հաճախորդներ հրաժարվում են այս կամ այն բիզնեսի ծառայություններից երկար սպասելաժամի և ձանձրալի հերթերի պատճառով։ Չնայած նրան, որ շատ հաճախորդների համար առաջնային կարևորության է արտադրանքի կամ ծառայության որակը, նրանք մեծ ուշադրություն են հատկացնում նաև սպասարկման ժամանակին։ Որքան ավելի արագ է սպասարկումը, այնքան ավելի հավանական է, որ հաճախորդը կընտրի հենց ձեզ ոլորտում առկա բազմաթիվ տարբերակներից։ Սակայն կարևոր է հասկանալ, որ սպասարկման ժամանակի նվազեցումը չպետք է ոչ մի դեպքում լինի ապրանքի կամ ծառայության որակի հաշվին։ Տնտեսական փոփոխությունների, բիզնես գործընթացների առաջխաղացման և կյանքի ռիթմի արագացման դարաշրջանում անհրաժեշտ է համատեղել արագ սպասարկումը բարձր որակի հետ։ Որակի և սպասարկման արագության համատեղման հետ մեկտեղ՝ բիզնեսները կանգնած են մեկ այլ մարտահրավերի առջև նույնպես՝ մատուցել արտադրանքը կամ ծառայությունը հնարավորինս ցածր արժեքով։
Առաջին հայացքից թվում է, թե անհնար է համատեղել որակն ու արագ սպասարկումը միևնույն ժամանակ ապահովելով մատչելի գնառաջարկ։ Սակայն, ժամանակակից բիզնեսներին հաջողվում է հասնել օպտիմալ բալանսի և բավարարել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջներն ու ցանկությունները։ Իսկ նրանց ում չի հաջողվում հասնել ցանկալի բալանսին՝ կարճ ժամանակում դուրս են մղվում բիզնես աշխարհից հաճախորդների անբավարար թվի պատճառով։ Իսկապես, ինչպե՞ս շարունակել մնալ ոլորտում, եթե կան բազմաթիվ մրցակիցներ, որոնք առաջարկում են և՛ բարձր որակ, և՛ արագ սպասարկում, և՛ հասանելի գնառաջարկ։ Եվ իսկապես, եկե՛ք նայենք թվերին։ 3 տարվա ընթացքում բիզնեսների 40%-ը ձախողվում է։ 5 տարվա ընթացքում ձախողման ցուցանիշը հասնում է 49.9%-ի։ 10 տարվա ընթացքում բիզնեսների 65.8%-ը չի կարողանում գոյատևել։ 15 տարվա ընթացքում ձախողման ցուցանիշը կազմում է 73.3%։ Իսկ 20 տարվա ընթացքում գրեթե 80%-ը փակվում է։